среда, 16 октября 2013 г.

Stairway to Heaven մինչև վերջ

1991 թվականին  Ալբուկերկե քաղաքում՝ KLSK FM ռադիոն որոշեց փոխել իր ֆորմատը դասական ռոքի։ Դրա հետ կապված եթերով 24 ժամ անդադար հնչում էր Led Zeppelin –ի «Stairway to Heaven»  երգը։ Երկու անգամ անհանգստացած ռադիոլսողների խնդրանքով ռադիո ժամանել է ոստիկանությունը։ Ռադիոլսողներից մեկը հայտնել էր, որ հաղորդավարը, ամենայն հավանականութամբ, սրտի կաթվածք է ստացել, իսկ մյուսը գտնում էր, որ ռադիոն  զավթել են ահաբեկիչները, քանի որ  Led Zeppelin–ի երկրպագուն է նաև Սադդամ Հուսեյնը։

Комментариев нет:

Отправить комментарий