среда, 9 октября 2013 г.

Նիկ Մեյսոնը ուզում է վերածնել Pink Floyd-ը

Pink Floyd խմբի անդամ Նիկ Մեյսոնը  խոստովանել է, որ շատ կուզենար ելույթ ունենալ իր խմբի մյուս անդամների հետ: <Ես, անկասկած, կանեմ դա, եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի: Ավելին , ես դրան պատրաստ եմ և ուզում եմ, որ դա իրակաանություն դառնա: Բոլոր ինձ  անհրաժեշտ պարագաները արդեն պատրաստ սպասում են դռան մոտ, մնում է միայն հնչի մի հեռախոսային զանգ>,- ասում է Մեյսոնը: Իր խոսքերով, նա չի մտածում խմբի երկարատև միավորման մասին, այլ ավելի շուտ խմբի միավորումը տեսնում է որևէ բարեգործական համերգի շրջանակներում: Խմբի մասնակիցները միայն երկու անգամ են ելույթ ունեցել միասին սկսած 1985 թվականից, մեկը 2005 թվականին  <Live 8> բարեգործական համերգի  և 2011 թվականին  <The Wall Show>-ի ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий