воскресенье, 6 октября 2013 г.

Սեր Փոլ Մաքարտնին հրապարակել է իր նոր ձայնասկավառակի շապիկը:


Սեր Փոլ Մաքարտնին հրապարակել է «New» անվամբ իր նոր ձայնասկավառակի շապիկը (յուրաքանչյուր այլ կատարողի մի լավ բմբլահան կանեին նման անվանման համար, սակայան Փոլին կարելի է): «New»-ն թողարկվելու է ս.թ. հոկտեմբերի 14-ին և իր մեջ կներառի 12 երգ: Ձայնասկավառակի վրա աշխատանքները տարվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարբեր ձայնագրման ստուդիաներում: Henson Recording Studios Լոս Անջելեսում; Avatar Studios Նյու Յորքում; Abbey Road Studios, Air Studios և Wolf Tone Studios Լոնդոնում, ինչպես նաև Hog Hill Mill, որը Մաքարտնիի «տնային» ստուդիան է Արևելյան Սոսսկեսում: Մաքարտնիի թվով 16-րդ ձայնասկավառակի վրա աշխատել են այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Մարկ Ռոնսոնը (Ամի Ուայնհաուս), Փոլ Էվորտը (Ադել), Իտան Ջոնսը (Kings Of Leon) և այլն: «New»-ն կդառնա Մաքարտնիի առաջին ձայնասկավառակը 2007թ-ի «Memory Almost Full»-ից հետո: «New»-ն իր մեջ կպարունակի` 1. Save Us 2. Alligator 3. On My Way to Work 4. Queenie Eye 5. Early Days 6. New 7. Appreciate 8. Everybody Out There 9. Hosanna 10. I Can Bet 12. Road. 11. Looking At Her

Комментариев нет:

Отправить комментарий