воскресенье, 6 октября 2013 г.

One Republic-ից Ռայան Տեդերը և Ադելն իրար հետ աշխատում են:

Աշխարհահռչակ One Republic խմբի վոկալիստ Ռայան Տեդերը հայտարարություն է արել, ըստ որի` նա բրիտանացի երգչուհի Ադելի հետ միասին աշխատում է Ադելի նոր զայնասկավառակի վրա: Երաժիշտները արդեն իրար հետ աշխատելու փորձ ունեն: Ադելի վերջին և այս պահի դրությամբ ամենահաջողված զայնասկավառակում` «21»-ում տեղ գտած երգերից «Turning Tables» և «Rumour has it» երգերի համահեղինակը հենց Ռայանն է: Ըստ Ռայանի` Ադելի ձայնը հիմա ավելի լավ է հնչում քան երբևէ, և նա հաճույքով կկագնեցներ ժամանակը, որպեսզի մի քանի ամիս աշխատեր երգչուհու հետ ստուդիայում: Իսկ քանի որ մեր ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել, ապա պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսին կլինի Ադելի այդքան սպասված նոր ձայնասկավառակը:

Комментариев нет:

Отправить комментарий