среда, 16 октября 2013 г.

«Amazon»–ը հրատարակել է 15 տարվա ամենավաճառվող ձայնասկավռակների ցուցակը


Այս տարի բրիտանական  Amazon ինտերնետ–խանութը նշում է իր 15 ամյակը։ Դրա արդիվ, կազմակերպությունը ներկայացրել է որոշակի հետաքրքիր տվյալներ։ Այսպես պարզ դարձավ, թե որ ձայնասկավառակներն են ամենավաճառվողները ու ամենաճանաչվածը։ Առաջին երկու տեղը զբաղեցրել է Ադելը իր «21» ու  «19 »ձայնասկավառակներով։
Բրիտանական Amazon–ի ամենավաճառվող ձայնասկավառակները 15 տարվա մեջ՝
1. Adele  — «21»;
2.  Adele— «19»;
3. Take That — «Progress»;
4.  Susan boyle— «I Dreamed A Dream»;
5. «Now That’s What I Call Music! 83»;
6. Kings Of Leon — «Only By The Night»;
7. Amy Winehouse — «Back To Black»;
8. Mumford & Sons — «Sigh No More»;
9. «Now That’s What I Call Music! 80

Pink–ը ներկայացրել է «Walk of Shame» կատարման տեսահոլովակը

«Walk of Shame»–ը  Pink–ի  թողարկած վեցերորդ  «The Truth About Love» ձայնասկավառակի՝ հինգերորդ սինգլն է։ Առաջին անգամ տեսահոլովակը ցուցադրվել է ավստրիական «Today Show»–ի ընթացքում։
Հիշեցնենք, որ երգչուհին պատրաստվում է թողարկել իր համերգային DVD, որում տեղ է գտել Pink–ի ելույթները Մելբորնում։ Պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռ պարզ չէ, բայց այն նախատեսվում է թողարկել 2013 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին։

Փոլ Մաքարտնին Նյու Յորքի բնակիչների համար չպլանավորված համերգ է տվել

Ինչպես հայտնում է Rolling Stone–ը, Փոլ Մաքարտնին Նյու Յորքի Թայմ–սքվեր հրապարակում իմպրովիզ ելույթ է ունեցել։ Առավոտյան՝հոկտեմբերի 10–ին, երգիչը իր twitter–ում գրել է, որ որոշել է  կեսօրից հետո ելութ ունենալ  Թայմ–սքվերում։ Էքս բիթլի ելույթը տևեց մոտ 15 րոպե։ Երաժիշտը կատարեց մի քանի երգ իր նոր «New» ծայնասկավառակից, որի թողարկումը պլանավորված է հաջորդ շաբաթ։

Stairway to Heaven մինչև վերջ

1991 թվականին  Ալբուկերկե քաղաքում՝ KLSK FM ռադիոն որոշեց փոխել իր ֆորմատը դասական ռոքի։ Դրա հետ կապված եթերով 24 ժամ անդադար հնչում էր Led Zeppelin –ի «Stairway to Heaven»  երգը։ Երկու անգամ անհանգստացած ռադիոլսողների խնդրանքով ռադիո ժամանել է ոստիկանությունը։ Ռադիոլսողներից մեկը հայտնել էր, որ հաղորդավարը, ամենայն հավանականութամբ, սրտի կաթվածք է ստացել, իսկ մյուսը գտնում էր, որ ռադիոն  զավթել են ահաբեկիչները, քանի որ  Led Zeppelin–ի երկրպագուն է նաև Սադդամ Հուսեյնը։

PSY–ն Սթիվեն Թայլերի հետ երգ է ձայնագրել

Կորեացի երգիչը ձայնագրել է զուգերգ Aerosmith–ի խմբի անդամ Սթիվեն Թայլերի հետ։
Վիրուսային Gangnam Style հիթի  կատարողի խոսքերով, Aerosmith–ը  իր կուռքն է հանդիսանում, ու այժմ իրեն բախտ է վիճակվել համագործակցել Սթիվեն Թայլերի հետ։
PSY–ն դեռ համոցված չէ, երբ երգը կներկայացվի լսարանին, բայց ամենայն հավանականությամբ, մենք այն կլսենք նոյեմբերին։

четверг, 10 октября 2013 г.

Մերլին Մենսոնը ներկայացել է առանց դիմահարդարման


Համացանցում հայտվել են Մերլին Մենսոնի նկարներ` առանց իր ճանաչված դիմահարդարման: Նկարները արված են <Beneath> ֆիլմի նկարահանման ժամանակ, որում հանրաճանանչ ռոքերը հրավիրված է  դրվագային դերի:
Սկանդալային ռոք-երաժիշտը, որի իրական անունը Բրայեն Հյու Ուորներ է,  առաջին անգամ չէ, որ նկարահանվում է ֆիլմում: 1997 թվականին Մենսոնը  նկարահանվել է <Lost Highway> ֆիլմում, իսկ 1999 թվականին, Ռոուզ Մաքգոենի հետ միասին,  < Jawbreaker> ֆիլմում:

Snoop Dogg-ը փորձել է վարձել ամբողջ Լիխթենշտեյնը

 Իսկ  դուք գիտեի՞ք, որ 2010 թվականին ճանաչված ռեփեր Snoop Dogg-ը դիմել է Լիխթենշտեյնի կառավարությանը, խնդրելով վարձով տրամադրել  իրեն ամբողջ երկիրը մեկ օրով` երաժշտական տեսահոլովակի նկարահանման համար: Երկրի կառավարությունը երկմտելուց հետո, այնուամենայնիվ հրաժարվել է առաջարկից, քանի որ երգչի գործակալը չէր հասցրել ժամանակին բանակցությունների մեջ մտնել:
Սա պատմության մեջ երկիր վարձելու առաջին դեպքն էր: Մեկ տարի անց Լիխթենշտեյնը որոշեց  օգտվել այդ գաղափարից ու հայտարարեց, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է վարձել երկիրը մեկ օրով բավականին համեստ գումարով` 70 000$:

среда, 9 октября 2013 г.

Նիկ Մեյսոնը ուզում է վերածնել Pink Floyd-ը

Pink Floyd խմբի անդամ Նիկ Մեյսոնը  խոստովանել է, որ շատ կուզենար ելույթ ունենալ իր խմբի մյուս անդամների հետ: <Ես, անկասկած, կանեմ դա, եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի: Ավելին , ես դրան պատրաստ եմ և ուզում եմ, որ դա իրակաանություն դառնա: Բոլոր ինձ  անհրաժեշտ պարագաները արդեն պատրաստ սպասում են դռան մոտ, մնում է միայն հնչի մի հեռախոսային զանգ>,- ասում է Մեյսոնը: Իր խոսքերով, նա չի մտածում խմբի երկարատև միավորման մասին, այլ ավելի շուտ խմբի միավորումը տեսնում է որևէ բարեգործական համերգի շրջանակներում: Խմբի մասնակիցները միայն երկու անգամ են ելույթ ունեցել միասին սկսած 1985 թվականից, մեկը 2005 թվականին  <Live 8> բարեգործական համերգի  և 2011 թվականին  <The Wall Show>-ի ընթացքում:

Ջասթին Թիմբերլեյկը ռեկորդակիր է դառնում

Թիմբերլեյկը տոնում է իր վերադարձը երաժշտական ասպարեզ նոր անհատական ռեկորդներով: Ջասթինը կարող է դառնալ առաջին կատարողը, ով որ մեկ տարվա ընթացքում թողարկել է  երկու ձայնասկավառակ, որոնք «Billboard»-ի  չարտում №1 են ճանաչվել:
Ռեկորդի է գնում երգչի  սեպտեմբերի 30-ին թողարկած նոր ձայնասկավառակը`«The 20/20 Experience — 2 Of 2»: Փորձագետների համոզմամբ, ձայնասկավառակը առաջին շաբաթվա ընթացքում վստահ հավակնում է առաջատարության:

вторник, 8 октября 2013 г.

Հոկտեմբերի 8-ը Բրունո Մարսի ծննդյան օրն է:

Այսօր իր ծննդյան օրն է տոնում Պիտեր Էրնանդեսը, բոլորիս շատ ավելի լավ հայտնի, Բրունո Մարս մականվամբ։ Ամերիկացի երգիչ ու երգահանը ծնվել է Հավայան կղզիներում 1985 թվականին։ Լսեք Բրունոի կատարումները մեր եթերում։Ինչպես նաև նշենք, որ հինգշաբթի օրը մեր եթերում կրկին լինելու է Music BOX հաղորդումը, որը այս անգամ նվիրված է լինելու հենց Բրունոին )

воскресенье, 6 октября 2013 г.

One Republic-ից Ռայան Տեդերը և Ադելն իրար հետ աշխատում են:

Աշխարհահռչակ One Republic խմբի վոկալիստ Ռայան Տեդերը հայտարարություն է արել, ըստ որի` նա բրիտանացի երգչուհի Ադելի հետ միասին աշխատում է Ադելի նոր զայնասկավառակի վրա: Երաժիշտները արդեն իրար հետ աշխատելու փորձ ունեն: Ադելի վերջին և այս պահի դրությամբ ամենահաջողված զայնասկավառակում` «21»-ում տեղ գտած երգերից «Turning Tables» և «Rumour has it» երգերի համահեղինակը հենց Ռայանն է: Ըստ Ռայանի` Ադելի ձայնը հիմա ավելի լավ է հնչում քան երբևէ, և նա հաճույքով կկագնեցներ ժամանակը, որպեսզի մի քանի ամիս աշխատեր երգչուհու հետ ստուդիայում: Իսկ քանի որ մեր ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել, ապա պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսին կլինի Ադելի այդքան սպասված նոր ձայնասկավառակը:

Զեմֆիրան MTV EMA-ում ներկայացված է «Լավագույն ռուս արտիստ» անվանակարգում:

Զեմֆիրան MTV EMA-ում ներկայացված է «Լավագույն ռուս արտիստ» անվանակարգում: Նշենք, որ MTV EMA-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ին Ամստերդամում: Բացի այդ, սմարթֆոններ ունեցող մեր հայրենակիցների համար լավ նորություններ կան: Մրցանակաբաշխությունը հնարավոր է լինելու դիտել ոչ միայն հեռուստացույցով, այլև սմարթֆոնների միջոցով: Հատկանշական է այն փաստը, որ այս տարի MTV EMA-ը նշում է իր 20 ամյակը, այդ իսկ պատճառով, նրանք գումար չեն խնայել մեզ անմոռանալի շոու ծրագիր ներկայացնելու համար: Հետագայում խոսք ենք տալիս ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես հնարավոր կլինի հետևել մրցանակաբաշխությանը սմարթֆոնի միջոցով :

Սեր Փոլ Մաքարտնին հրապարակել է իր նոր ձայնասկավառակի շապիկը:


Սեր Փոլ Մաքարտնին հրապարակել է «New» անվամբ իր նոր ձայնասկավառակի շապիկը (յուրաքանչյուր այլ կատարողի մի լավ բմբլահան կանեին նման անվանման համար, սակայան Փոլին կարելի է): «New»-ն թողարկվելու է ս.թ. հոկտեմբերի 14-ին և իր մեջ կներառի 12 երգ: Ձայնասկավառակի վրա աշխատանքները տարվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարբեր ձայնագրման ստուդիաներում: Henson Recording Studios Լոս Անջելեսում; Avatar Studios Նյու Յորքում; Abbey Road Studios, Air Studios և Wolf Tone Studios Լոնդոնում, ինչպես նաև Hog Hill Mill, որը Մաքարտնիի «տնային» ստուդիան է Արևելյան Սոսսկեսում: Մաքարտնիի թվով 16-րդ ձայնասկավառակի վրա աշխատել են այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Մարկ Ռոնսոնը (Ամի Ուայնհաուս), Փոլ Էվորտը (Ադել), Իտան Ջոնսը (Kings Of Leon) և այլն: «New»-ն կդառնա Մաքարտնիի առաջին ձայնասկավառակը 2007թ-ի «Memory Almost Full»-ից հետո: «New»-ն իր մեջ կպարունակի` 1. Save Us 2. Alligator 3. On My Way to Work 4. Queenie Eye 5. Early Days 6. New 7. Appreciate 8. Everybody Out There 9. Hosanna 10. I Can Bet 12. Road. 11. Looking At Her

Հոկտեմբերի 7-ին Թոնի Միշել Բրեքսթոնի ծնունդն է:

Հոկտեմբերի 7 –ին 45 տարի առաջ ծնմվել է ամերիկացի երգչուհի, 6 Գրամմի մրցանակների դափնեկիր Թոնի Միշել Բրեքսթոնը։