среда, 16 октября 2013 г.

«Amazon»–ը հրատարակել է 15 տարվա ամենավաճառվող ձայնասկավռակների ցուցակը


Այս տարի բրիտանական  Amazon ինտերնետ–խանութը նշում է իր 15 ամյակը։ Դրա արդիվ, կազմակերպությունը ներկայացրել է որոշակի հետաքրքիր տվյալներ։ Այսպես պարզ դարձավ, թե որ ձայնասկավառակներն են ամենավաճառվողները ու ամենաճանաչվածը։ Առաջին երկու տեղը զբաղեցրել է Ադելը իր «21» ու  «19 »ձայնասկավառակներով։
Բրիտանական Amazon–ի ամենավաճառվող ձայնասկավառակները 15 տարվա մեջ՝
1. Adele  — «21»;
2.  Adele— «19»;
3. Take That — «Progress»;
4.  Susan boyle— «I Dreamed A Dream»;
5. «Now That’s What I Call Music! 83»;
6. Kings Of Leon — «Only By The Night»;
7. Amy Winehouse — «Back To Black»;
8. Mumford & Sons — «Sigh No More»;
9. «Now That’s What I Call Music! 80

Pink–ը ներկայացրել է «Walk of Shame» կատարման տեսահոլովակը

«Walk of Shame»–ը  Pink–ի  թողարկած վեցերորդ  «The Truth About Love» ձայնասկավառակի՝ հինգերորդ սինգլն է։ Առաջին անգամ տեսահոլովակը ցուցադրվել է ավստրիական «Today Show»–ի ընթացքում։
Հիշեցնենք, որ երգչուհին պատրաստվում է թողարկել իր համերգային DVD, որում տեղ է գտել Pink–ի ելույթները Մելբորնում։ Պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռ պարզ չէ, բայց այն նախատեսվում է թողարկել 2013 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին։

Փոլ Մաքարտնին Նյու Յորքի բնակիչների համար չպլանավորված համերգ է տվել

Ինչպես հայտնում է Rolling Stone–ը, Փոլ Մաքարտնին Նյու Յորքի Թայմ–սքվեր հրապարակում իմպրովիզ ելույթ է ունեցել։ Առավոտյան՝հոկտեմբերի 10–ին, երգիչը իր twitter–ում գրել է, որ որոշել է  կեսօրից հետո ելութ ունենալ  Թայմ–սքվերում։ Էքս բիթլի ելույթը տևեց մոտ 15 րոպե։ Երաժիշտը կատարեց մի քանի երգ իր նոր «New» ծայնասկավառակից, որի թողարկումը պլանավորված է հաջորդ շաբաթ։

Stairway to Heaven մինչև վերջ

1991 թվականին  Ալբուկերկե քաղաքում՝ KLSK FM ռադիոն որոշեց փոխել իր ֆորմատը դասական ռոքի։ Դրա հետ կապված եթերով 24 ժամ անդադար հնչում էր Led Zeppelin –ի «Stairway to Heaven»  երգը։ Երկու անգամ անհանգստացած ռադիոլսողների խնդրանքով ռադիո ժամանել է ոստիկանությունը։ Ռադիոլսողներից մեկը հայտնել էր, որ հաղորդավարը, ամենայն հավանականութամբ, սրտի կաթվածք է ստացել, իսկ մյուսը գտնում էր, որ ռադիոն  զավթել են ահաբեկիչները, քանի որ  Led Zeppelin–ի երկրպագուն է նաև Սադդամ Հուսեյնը։

PSY–ն Սթիվեն Թայլերի հետ երգ է ձայնագրել

Կորեացի երգիչը ձայնագրել է զուգերգ Aerosmith–ի խմբի անդամ Սթիվեն Թայլերի հետ։
Վիրուսային Gangnam Style հիթի  կատարողի խոսքերով, Aerosmith–ը  իր կուռքն է հանդիսանում, ու այժմ իրեն բախտ է վիճակվել համագործակցել Սթիվեն Թայլերի հետ։
PSY–ն դեռ համոցված չէ, երբ երգը կներկայացվի լսարանին, բայց ամենայն հավանականությամբ, մենք այն կլսենք նոյեմբերին։

четверг, 10 октября 2013 г.

Մերլին Մենսոնը ներկայացել է առանց դիմահարդարման


Համացանցում հայտվել են Մերլին Մենսոնի նկարներ` առանց իր ճանաչված դիմահարդարման: Նկարները արված են <Beneath> ֆիլմի նկարահանման ժամանակ, որում հանրաճանանչ ռոքերը հրավիրված է  դրվագային դերի:
Սկանդալային ռոք-երաժիշտը, որի իրական անունը Բրայեն Հյու Ուորներ է,  առաջին անգամ չէ, որ նկարահանվում է ֆիլմում: 1997 թվականին Մենսոնը  նկարահանվել է <Lost Highway> ֆիլմում, իսկ 1999 թվականին, Ռոուզ Մաքգոենի հետ միասին,  < Jawbreaker> ֆիլմում:

Snoop Dogg-ը փորձել է վարձել ամբողջ Լիխթենշտեյնը

 Իսկ  դուք գիտեի՞ք, որ 2010 թվականին ճանաչված ռեփեր Snoop Dogg-ը դիմել է Լիխթենշտեյնի կառավարությանը, խնդրելով վարձով տրամադրել  իրեն ամբողջ երկիրը մեկ օրով` երաժշտական տեսահոլովակի նկարահանման համար: Երկրի կառավարությունը երկմտելուց հետո, այնուամենայնիվ հրաժարվել է առաջարկից, քանի որ երգչի գործակալը չէր հասցրել ժամանակին բանակցությունների մեջ մտնել:
Սա պատմության մեջ երկիր վարձելու առաջին դեպքն էր: Մեկ տարի անց Լիխթենշտեյնը որոշեց  օգտվել այդ գաղափարից ու հայտարարեց, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է վարձել երկիրը մեկ օրով բավականին համեստ գումարով` 70 000$: